28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2017

Այն, ինչ կարելի է տեսնել միայն Դուբայում /ֆոտո/

Դուբայը փայլի ու ճոխության, միլիոնատերերի երկիր է, որտեղ շքեղ կյանք է, շքեղ մեքենաներ, գեղեցիկ շինություններ։ Ահա թե ինչեր կարելի է տեսնել միայն Դուբայում։ Ոսկե բանկոմատ Դուբայի շքեղ Ab Dhabi Emirates Palace Hotel հյուրանովում շքեղ բանկոմատ կա, որը ոչ թե փող է տալիս, այլ ոսկի։ Այն արտաքինից էլ է ոսկե։ Լքված սպորտային մեքենաներ Այստեղ կարելի է […]

Տեսողության և ճնշման խնդիրներ կան. Ներսեսը շարունակում է հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը:  «Ամուսինս գրեթե մեկ ու կես տարի կալանքի տակ է:Նա  համաձայն չէ իրեն ներկայացված մեղադրանքի հետ և չի մտածում հացադուլը դադարեցնելու մասին: Առողջական վիճակը պաշտպանի փոխանցմամբ՝ բավարար չէ: Նա առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են […]

Նախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը: Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի […]

Դատախազը` Շիրակի պետական համալսարանի թոհուբոհի մասին

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է Շիրակի պետական համալսարանի  դասախոսներ` Գագիկ Համբարյանի ու Հովհաննես Խորիկյանի՝ ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակում մեջբերված փաստերի ուսումնասիրությունը։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ դասախոսները համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում էին համալսարանի խնայած միջոցները անհիմն վատնելու մեջ: «Մեր կողմից ուսումնասիրվելով լրատվամիջոցում եղած հաղորդումը, անձամբ իմ կողմից […]

Եթե ծխում ես, երկրորդական մարդ ես. հոգեբան

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է: Ծխելու, դրա պատճառների մասին զրուցել ենք հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանի: Ըստ հոգեբանի՝ ծխախոտը համարվում է ինքնախաբեության միջոց, տեսակետը, որ այն հանգստացնում է, չի համապատասխանում իրականությանը: «Ուղղակի սովորույթ է»,-նշեց Խուդոյանը: Հարցին, թե ինչու են ծխողների մեջ գերակշում դեռահասներն ու տղամարդիկ, նա պատասխանեց, որ ծխելը տղամարդկային ատրիբուտներից մեկն է, դեռահասներն […]

Ընտանեկան բռնություն. Գյումրիում կինը ծեծել է ամուսնուն

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով Շիրակի մարզում վերջին 9 ամսվա ընթացքում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։ Շիրակի մարզում արձանագրվել է 970 դեպք․ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, նկատելի է հանցագործությունների թվի աճ։ Նախորդ տարի արձանագրվել էր 824 հանցագործություն։ «Հարկ եմ համարում նշել, որ մենք ունենք հանցագործությունների բացահայտման աճ։ Այսինքն՝ […]

Հաջորդ շաբաթ կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Հայաստանի տեսակետները, գիտեք, արցախյան կարգավորման հետ կապված, որը երկրի ղեկավարը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին՝ Հայաստանի նախագահը գնալու է մասնակցելու Ալիևի հետ հանդիպմանը», […]

Մայրաքաղաքում նոր աղբամաններ են տեղադրվում

Նախորդ շաբաթվա ընթացքում «Սանիթեք» ընկերությունն ավելացրել է Երևանի մի շարք հասցեներում տեղադրված աղբամանների թիվը։ Ավելացված աղբամանները բոլորովին նոր են և տեղադրվել են այն հասցեներում, որտեղ ամռան ամիսների ընթացքում աղբամանները վնասվել կամ անհետացել էին՝ առաջացնելով աղբահանության հետ կապված լրացուցիչ խնդիրներ։ Թվով 225 աղբամաններն արդեն տեղադրվել են մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն, Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի