28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տեսողության և ճնշման խնդիրներ կան. Ներսեսը շարունակում է հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով արդեն մեկ տարուց ավելի կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը շարունակում է սեպտեմբերի 29-ին սկսած անժամկետ հացադուլը: 

«Ամուսինս գրեթե մեկ ու կես տարի կալանքի տակ է:Նա  համաձայն չէ իրեն ներկայացված մեղադրանքի հետ և չի մտածում հացադուլը դադարեցնելու մասին: Առողջական վիճակը պաշտպանի փոխանցմամբ՝ բավարար չէ: Նա առողջական խնդիրներ ունի, որոնք կապված են տեսողության հետ: Արյան ճնշման հետ կապված խնդիր ունի, որը ի հայտ է եկել նախորդ հացադուլից հետո»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը:

Ներսես Պողոսյանի կինը նշում է, որ ամուսինը ուժեղ կամք ունի և ամենածանր վիճակում էլ չի ցանկանա այդ մասին ասել ընտանիքին:

«Ես Ներսեսին չեմ տեսնում: Հույս ունեմ վաղը դատարանում կտեսնեմ ու կհասկանամ, թե ինչ վիճակում է»,-նշեց Լիա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ