28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտանեկան բռնություն. Գյումրիում կինը ծեծել է ամուսնուն

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով Շիրակի մարզում վերջին 9 ամսվա ընթացքում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ։

Շիրակի մարզում արձանագրվել է 970 դեպք․ նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, նկատելի է հանցագործությունների թվի աճ։ Նախորդ տարի արձանագրվել էր 824 հանցագործություն։ «Հարկ եմ համարում նշել, որ մենք ունենք հանցագործությունների բացահայտման աճ։ Այսինքն՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում մենք բացահայտել ենք 716 հանցագործություն, այս տարի 863 հանցագործությունների բացահայտման ցուցանիշ ենք արձանագրել։

Մենք ունենք 4 սպանության դեպք այս տարի արձանագրված, որից երկուսը բացահայտված է, երկուսը՝ ոչ։ Չբացահայտված դեպքերից մեկը վերաբերում է անհետ կորած անձի, մենք ունենք հաղորդում, որ իր հարազատը բնակության վայրից դուրս է եկել և չի վերադարձել, քանի որ նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետում մենք տվյալ անձին չենք հայտնաբերել, սպանության հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ։

Անցած տարվա հետ համեմատ նվազել են դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքերը․ անցած տարի արձանագրվել է 20 դեպք, այս տարի 5 դեպք, ընդ որում 4-ը բացահայտված է։ Նկատելի է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ․ նախորդ տարի արձանագրվել է 39 դեպք, այս տարի՝ 45 դեպք։ Նախորդ տարի 14 դեպք է բացահայտվել, այս տարի՝ 25։ Կարեն Գաբրիելյանը անդրադարձավ նաև Շիրակում ընտանեկան բռնության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերին։ 

<<Ընտանեկան բռնությունների հետ կապված տարբեր դեպքեր ունենք, խոսքը վերաբերում է տարբեր կենցաղային առիթներով ընտանիքի անդամների կողմից միմյանց ծեծի ենթարկելուն, տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելուն։ Ունենք դեպք, երբ կինը ծեծի էր ենթարկել ամուսնուն, ունենք դեպքեր երեխաների կողմից ծնողներին բռնության ենթարկելու, մի երիտասարդ փորձել էր այրել ծնողներին։ Կան նաև ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր։ Ունենք քրեական գործեր, որոնք ուղարկվել են դատարան, կան հարուցված գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում», -ասաց դատախազը։

Լրագրողներին հետաքրքրեց կնոջ կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու դեպքը։ Դատախազը նշեց, որ կենցաղային հարցով ծագած վիճաբանության ժամանակ կինը ամուսնուն ծեծել է, վերջինս ստացել է թեթև  հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ «Քանի որ բողոք է եղել, մենք ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ», -ասաց դատախազը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ