04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հաջորդ շաբաթ կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի տեսակետները, գիտեք, արցախյան կարգավորման հետ կապված, որը երկրի ղեկավարը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, հավատարիմ լինելով բանակցային ձևաչափին՝ Հայաստանի նախագահը գնալու է մասնակցելու Ալիևի հետ հանդիպմանը», – հայտարարեց Աշոտյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու Սոչիում այդպես էլ չկայացավ Սարգսյան-Ալիև հանդիպում, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ որոշված չի եղել, որ նախագահները հանդիպելու են, և որ դա  լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններն են եղել։

«Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որ թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագան»,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ