28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2017

Ադրբեջանի հերթական սադրանքը

«Ադրբեջանական բանակը հերթական կեղծ տեղեկությունն է տարածում այս անգամ շատ անգրագետ ձևով: Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ իբր հոկտեմբերի 7-ին Արցախի առաջնագծում գտնվող դիրքերից մեկում երկու զինծառայող ստացել են մարմնական վնասվածքներ: Մի կողմ թողնեն այն հանգամանքը, որ ադրբեջանական կոմղը արդեն քանի օր է ապատեղեկատվություն է տարածում հայկական դիրքերի մասին, որպեսզի հետագայում կարողանա բարձրաձայնի […]

Քնելուց առաջ շնորհակալություն հայտնենք Աստծուն

Ամենակա՛լ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնաւո՛ր Հայր եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ […]

Մելանիա Թրամփին քննադատել են չափազանց գրավիչ զգեստի համար /ֆոտո/

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն ամուսնու հետ նախօրեին Սպիտակ տանը 200 հյուրերի է ընդունել՝ Լատինական Ամերիկայից։  Այս կարեւոր օրվա համար Մելանյայի ընտրած հագուստը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել։ Մասնագետները նշում են, որ պաշտոնական ընդունելության համար Մելանյայի զգեստը չափազանց ճչան ու գրավիչ էր՝ այն չափազանց ընդգծում էր առաջին տիկնոջ կրծքերը։  

Շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի. «Բարի գալուստ ենք մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և […]

Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին. ՀՀ Նախագահը շնորհավորել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:  ՀՀ Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և […]

Ուզում են պարտադրեն, որ ցուպ վերցնեմ ու լքեմ հայրենիք.Աշուղ Ռազմարը Սասունցի/տեսանյութ/

«Շատերը ինձ ասում են՝ ցնցոտիներով դիմիր իշխանությանը, որ խնդրանքդ չմերժվի: Ես վաստակավոր աշուղ եմ, իմ երգերով են տղաները պատերազմ գնացել ու հաղթանակած վերադարձել: Ես չեմ կարող այդքան մեծ վիրավորանքը հանդուրժել» ,-Henaran.am-ի թղթակցի հետ իր խնդիրներով կիսվեց ռազմահայրենասիրական երգերի հեղինակ, մշակույթի վաստակավոր գործիչ աշուղ Ռազմար Սասունցին: Արցախյան գոյամարտի տարիներին  պայքարի կոչով առանձնացավ «Անցնինք Սասուն, մդնինք Վան» […]

ՀՀ-ում չկա քաղաքական գործիչ, ով Սերժ Սարգսյանից լավ կկազմակերպի ազգային անվտանգության և այլ մարտահրավերների դիմակայումը. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում չկա քաղաքական գործիչ, ով կարող է երկրի ազգային անվտանգությանը և այլ քաղաքական մարտահրավերների դիմակայուﬓ ավելի լավ կազմակերպել, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2018թ. հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցին, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ դժվարանում է տեսնել ավելի […]

Այստեղ անելիք ունի նաեւ եկեղեցին, սակայն մեզ թույլ չեն տալիս. Մ. Աջապահյան (տեսանյութ)

 Շիրակի թեմ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարծում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզից: Այս մասին նա խոսեց այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ քննարկման ժամանակ: Ըստ սրբազանի՝ այստեղ անելիք ունի առաջին հերթին Կրթության եւ գիտության նախարարությունը, այնուհետեւ արդեն միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի