28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2017

Դատավոր Աննա Դանիբեկյանի արածի մեջ դիտավորություն կա. «Սարի թաղի» գործ

«Էրեբունու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը արդեն երկու դատական նիստ է հետաձգում: Այս ամենի մեջ ես դիտավորություն եմ տեսնում, քանի որ ես  ամեն վայրկյան եմ հաշվում՝ հասկանալու համար, թե ամուսինս երբ վերջապես ազատ կարձակվի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ […]

ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան գործողությունների: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դադարեցրել է վիզաներ տրամադրել ամերիկացիներին: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը «Twitter»-ի իր էջում: Աղբյուրը շեշտում է, որ փոխադարձ վիզաներ չտրամադրելու խնդիրը […]

Միջադեպ «Ընտանեկան բռնության» օրենքի քննարկմանը. գոռգոռոցներ ու մեղադրանքներ (ֆոտո, տեսանյութ)

Արդարադատության նախարարությունն այսօր կազմակերպել էր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում, որպեսզի քննարկվի Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը: Այն բանից հետո, երբ ելույթներ ունեցան Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը, Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը, ներկաներից Խաչիկ Ստամբուլցյանը և օրենքի այս ընդդիմադիրներ սկսեցին ձայնի իրավունք պահանջել: Երբ մոդերատորն […]

Ընտանեկան բռնության մտահոգիչ տվյալներ

«Վաղուց հասունացել էր նման օրենք ընդունելը: 2012-2016 թթ պաշտոնապես ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Այն, որ այս առումով ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է, և դրա մասին շատ հետազոտություննե են խոսում»,-այսօր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, […]

«Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից» (տեսանյութ)

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունն այսօր քննարկում է կազմակերպել: Օրենքի նպատակն, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նպատակ ունի կանխարգելել բռնությունն ընտանիքում, որը կա ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ այդ երևույթն ունի բազում արմատներ, ու դրա դեմ 30 տարի շարունակ […]

Hurriyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին և հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։ Հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ […]

Սամվել Բաբայանը դատարանում ցուցմունք կտա /տեսանյութ/

Երևանի Կենտրոն և Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Սամվել Բաբայանի և մյուսների գործով շարունակվող դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 16-ին: Դատավորը փողերի լվացման դրվագով ամբաստանյալներին  ասաց, որ պատրաստվեն, քանի որ հաջորդ դատական նիստին ամբաստանյալների քննությունն է:  Հաջորդ  հարցաքննվելու են Սանասար Գաբրիելյանը, Սամվել Բաբայանն ու Արմեն Պողոսյանը: «Առաջինը ես եմ խոսելո՞ւ»,-հարցրեց […]

Հայաստանում մեքենաների 35%-ն է աջ ղեկով

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ  փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով՝ մեր երկրում բոլոր տիպի մեքենաների ներկրումն արգելված չէ: «Աջ ղեկով մեքենաների թերությունը վազանց կատարելն է:  Բայց ձախ կողային հայելիի մոտ տեսախցիկ  դնելով՝ կարելի է խնդիրը լուծել: Մյուս թերությունն այն է, որ   կայանատեղիից դուրս գալիս  տեսանելիության մեռյալ գոտին ավելի մեծ  է: Այսինքն՝ ձախ ղեկով մեքենաների դեպքում  կայանատեղիից դուրս […]

«Մեծահասակներին բանի տեղ դնող չկա, գործատուները ջահել, սիրուն աղջիկներին են գործի վերցնում»

Ինչպես    հայտնել ենք,    այսօր   Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց  բացվեց աշխատանքի տոնավաճառ։ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի դիտարկում ներկայացրին․  35-ից բարձր տարիք ունեցող անձանց համար աշխատանք գտնելը շատ բարդ է։ Գործատուների մեծ մասն ուզում է երկտասարդներին աշխատանքի ընդունել, իսկ ի՞նչ անեն մեծահասակները, ինչպե՞ս կարգավորել այդ մեխանիզմը։ Անդրադառնալով վերոնշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի