13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ընտանեկան բռնության մտահոգիչ տվյալներ

«Վաղուց հասունացել էր նման օրենք ընդունելը: 2012-2016 թթ պաշտոնապես ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Այն, որ այս առումով ստվերային թվերը շատ ավելի մեծ են, դա անխոս է, և դրա մասին շատ հետազոտություննե են խոսում»,-այսօր «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում գրանցված սպանությունները հանրապետությունում գրացնված սպանությունների 17 տկոսն է կազմում:

2015 -ի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ: Ըստ նախարարի՝ ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ գործերի մի ստվար հատված վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ ոտնձգությանը: Ընդ որում, նախարարն ասաց, որ նախքան սպանությունները ընտանեկան բռնության տևական պատմություն է եղել, որ եղել է տարիներ շարունակ:

Նա նկատեց, որ 2016 թվականին կանանց բռնության հետևանքով  դիմել է 5000 կին՝ ըստ ՀԿ-ների:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ