27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում մեքենաների 35%-ն է աջ ղեկով

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ  փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով՝ մեր երկրում բոլոր տիպի մեքենաների ներկրումն արգելված չէ: «Աջ ղեկով մեքենաների թերությունը վազանց կատարելն է:  Բայց ձախ կողային հայելիի մոտ տեսախցիկ  դնելով՝ կարելի է խնդիրը լուծել: Մյուս թերությունն այն է, որ   կայանատեղիից դուրս գալիս  տեսանելիության մեռյալ գոտին ավելի մեծ  է: Այսինքն՝ ձախ ղեկով մեքենաների դեպքում  կայանատեղիից դուրս գալիս ձախ պատուհանից  տեսնում ես, թե ինչ մեքենա է գալիս, իսկ աջի դեպքում ձախ պատուհանից չես տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Վերջինս հայտնեց, որ Հայաստանում մեքենաների  35%-ն է աջ ղեկով: Իսկ վիճակագրություն դեռ չունեն, բայց  հիշեցրեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հայտարարությունը՝ աջ ղեկով մեքենաների պատճառով ամենաշատ վթարների մասին  խոսակցությունները ճիշտ չեն: Որպես լուծում՝ ՀԿ փոխնախագահն առաջարկում է՝  ձախ ղեկով ավտոմեքենաների մաքսավճարները իջեցնել, որպեսզի դրանք ավելի շատ գնեն: Բանախոոսը չբացառեց, որ աջ ղեկով մեքենաների արգելումը ինչ-որ խոշոր ավտոներկրողների բիզնես ախորժակը բավարարելու համար է: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ