29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից» (տեսանյութ)

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Արդարադատության նախարարությունն այսօր քննարկում է կազմակերպել: Օրենքի նպատակն, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նպատակ ունի կանխարգելել բռնությունն ընտանիքում, որը կա ամբողջ աշխարհում: Նա նշեց, որ այդ երևույթն ունի բազում արմատներ, ու դրա դեմ 30 տարի շարունակ քաղաքակիրթ մարդկությունը պայքարում է: «Միջազգային իրավական կոնվենցիաներ են ստեղծվել այս երևույթի դեմ, որոնց անդամակցել է նաև Հայաստանը»,-նկատեց նախարարը:

Նշենք, որ  վերոնշյալ օրենքի նախագծում ընտանեկան բռնության տեսակներ են որակվում նաև այսպես կոչված  «տնտեսական»  և «հոգեբանական» բռնությունները ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակներ չեն սահմանված: Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով, , որոնք, ըստ օրենքի ընդդիմախոսների,  փաստացի իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

Նախարարը նշեց, որ ցավոք սրտի, գտնվել են մարդիկ, ովքեր փորձում են աղավաղել օրենքը էությունը: «Քննարկման նպատակը ներկայացնել, թե ինչ նպատակ ունենք կոնկրետ կետից խոսելիս»: Նա նկատեց, որ պատիժ, կանխարգելում պիտի լինի:

Ինչ վերաբերում է ընդդիմախոսների մեկ այլ հայտարարության, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նպաստելու է, որ երեխաներին խլեն ծնողներից, և որ սա այլ երկրների կողմից է մեզ պարտադրվում, նախարարն ասաց. «Ծայրահեղ անհեթեթ ձևակերպում է, որ այս օրենքով երեխաներին վերցնելու են ընտանիքներից: Այս օրենքը նախ երեխաների պաշտպանության մասին է, սա ճիշտ է: Եթե նայենք վիճակագրությունը, թե քանի դեպքեր ունենք, անգամ սեռական ոտնձգությունների, երբ դա տեղի է ունենում ընտանիքի անդամների կողմից, մենք պետք է հասկանանք, որ այդ երեխաները ևս պաշտպանության կարիք ունեն, այսինքն՝ ընտանեկան բռնություն ասելով մենք նկատի չունենք զուտ կանանց, թեկուզ կանայք ավելի շատ են բռնության զոհ դառնում, բայց նաև երեխաների: Եվ եթե իրավիճակն այնպիսին է, որ այդ երեխան ընտանիքում այլևս չի կարողանում ապրել բռնարարի հետ, պետք է ձեռնարկենք համապատասխան քայլեր, բայց այս օրենքը ծնողական իրավունքներից զրկելու մասին չի խոսում: Օրենքի բուն նպատակն ընտանիքը պաշտպանելն է, ոչ թե ընտանիքը քայքայելը, և ավանդական արժեք չի կարող դիտարկվել ընտանիքում բռնությունը»:

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ սա ընդհանրապես կապ չունի նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվող համաձայնագրի հետ: «Խնդիրը, որ մեզանում առկա է, առկա է  նաև այն երկրներում, որտեղ պայքար չի տարվում ընտանեկան բռնության դեմ»,-նշեց նա:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ հաճախ բռնություն գործադրողին ևս օգնություն է պետք լինում, և հոգեբաններ են ներգրավվելու դրա համար:

Հարցին, թե ինչ է արվում, որպեսզի բռնության ենթարկվածները, դուրս գալով հայկական կարծրատիպերից, դիմեն համապատասխան մարմիններին, նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է բացեիբաց խնդրի մասին խոսենք:

Այլ մանրամասները՝ տեսանյութում՝ շուտով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ