Գողության համար հետախուզվող անչափահասին բերման ենթարկեցին
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ին, Երեւանի Շիրակի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել 2000 թ. ծնված Է. Բ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: