ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամը շարունակվում է։ Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպումներ պետք է ունենար Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ը մերժել է պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հայտը։ Մյուս կողմից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պատվիրակությանը վիզա չտրամադրելու վերաբերյալ լուրերը։ Նախարարությունը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ […]