01 Հունիսի, Saturday, 2024
KFC

«Վարչապետը խախտում է Սահմանադրությունը»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ իր հարցը պատրաստել էր վարչապետի համար, սակայն չգիտեր, որ վերջինս «խախտելով Սահմանադրությունը չի գալու հարց ու պատասխանին»։ «Հարցն ուղղում եմ փոխվարչապետին, որն այստեղ է․ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հայ-ռուսական գազային համաձայնագիրը, որով մեր ունեցած վերջին 20%-ը տվեցինք Հայռուսգազարդին և պարտավորվեցինք, որ մինչ 2043 թվականը չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, որոնք կառնչվեն «Հայռուսգազարդ»-ի համար սահմանված շահութահարկի դրույքաչափին։ Այն ժամանակ բոլորն այս ամբիոնից խոսում էին, որ հիմա ինչ ունենք տալիս ենք ռուսական կողմին, դրա դիմաց ռուսական կողմը չի թանկացնելու մեր գազը»,-ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուց հետո կրկին ասվեց, որ գազի սակագինը չի թանկանալու, սակայն պարզվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդեվեդևը Երևանում հայտարարել է, որ համաձայնության են եկել, որ հաջորդ տարի գազի սակագինը չի փոխվելու, այն դեպքում, երբ այլ պայմանավորվածություններ են եղել։ «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գաղտնի բանակցություններ են եղել, բանակցություններ են եղել գազի թանկացման մասին, մենք չգիտենք»,-հարցրեց նա։

Փոխվարչապետն արձագանքեց՝ ռուսական կողմից Հայաստանը գազ է գնում 150 դոլարով, «որը տարածաշրջանում ամենացածր գինն է»։ «Այդ գինը միշտ որոշակի ժամկետի համար է սահմանվում, մենք երբևէ տասնամյակով գազի գին չենք որոշել, քանի որ ռուսական կողմը որևէ մեկի հետ նման պայմանագիր շատ երկար ժամանակով չի կնքում, այդ թվում՝ ԵՏՄ անդամ երկրների հետ։ Մեզ հետ ևս պայմանագիրը կնքված էր մինչև 2018 թվականը, հիմա երկարում է ևս մեկ տարով»,-ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ընդամենը ֆիքսվում է, որ գազի սակագնի բարձրացում չի լինելու։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ