28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 25, 2017

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»

«Բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե պատրաստ է ծառայել որպես սպա»,-այսօր ԱԺ-ում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման ժամանակ հայտնել  է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով՝  օրենքի նախագծի նպատակն է ապահովել 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության դրույթների իրացումը: «Օրենքը նաեւ իրավական հիմքեր է ստեղծում լայն քննարկում անցած […]

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին: Առաջին նմանօրինակ հայցադիմումը ներկայացվեց Թուրքիայի Հանրապետության Սահմանադրական դատարան, քանի որ այդ հայցով բարձրացվում էին սեփականության իրավունքի հարցեր, որոնք ստորին […]

Ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ են  քվեարկել 86, դեմ՝ 9 պատգամավոր: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետեւ խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձեւավորման եւ ընդհանրապես գործունեության հիմքում: […]

Թե ԵՄ-ն, թե՛ Հայաստանը, պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որ համաձայնագիրը ստորագրվի. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով ողջունում է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։ Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ եւ հաշվետվողական, քանզի ՀՀ […]

Դմիտրի Մեդվեդևն ու Կարեն Կարապետյանը ժամանել են «Մուլտի գրուպ» համալիր

Երևանում քիչ անց կմեկնարկեն Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ և ընդլայնված կազմով նիստերը: Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեցին «Մուլտի գրուպ» համալիր, որտեղ էլ կայանալու են նիստերը, նախապես նրանք լուսանկարվեցին, ապա անցան դահլիճ: Երեկ Դմիտրի Մեդվեդևին ընդունել են վարչապետը և նախագահ Սերժ Սարգսյանը:  Այսօր […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում ` Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը […]

Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել

Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն […]

ԱԱԾ-ում գաղտնի են պահում. Հրապարակ

Հատուկ քննչական ծառայության պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը դարձյալ վերադարձել է ուժային համակարգ։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Նադիրյանն զբաղվում էր փաստաբանությամբ, իսկ վերջերս դադարեցրել է լիցենզիան՝ պետական ծառայության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Թերթի տեղեկություններով՝ Նադիրյանն աշխատանքի է անցել ԱԱԾ-ում, սակայն նրա պաշտոնը գաղտնի են պահում։ Ինքը՝ նախկին փաստաբանն էլ առաջվա պես հասանելի չէ, հեռախոսազանգերին արդեն […]

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի