16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը

Օրաթերթին հայտնի դարձավ որ Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղից մահացությունների թիվը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին
չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ։ Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է։ Օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին
չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին՝ 5607, 2013-ին՝ 5589, 2014-ին՝ 5685։ Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է։ «ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ որ չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է։ Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա, եւ չի էլ արվում։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ