28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2017

«Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ՝ Խաչքարերի պուրակում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում այս տարի ևս մեծ ուշադրություն է հատկացվել երեխաներին: Մանկական հարթակները ողջ օրվա ընթացքում կգործեն Մանկական զբոսայգում, ինչպես նաև Խաչքարերի պուրակում: Մասնավորապես Խաչքարերի պուրակում անց է կացվում «Ես ու Երևանս» խորագրով տոնական ուրախ համերգը, որի շրջանակում բեմահարթակից ելույթներով հանդես են գալիս մայրաքաղաքի վարչական շրջանների երաժշտական, մշակույթի և ստեղծագործական կենտրոնների սաները, ինչպես […]

«Ներքևից էլ կարելի է բարեփոխումներ անել»

«Գիտե՞ք, թե ինչպես է զինկոմիսարիատում ռազմակաբժկական կամիսիան աշխատում: Հարցնում են՝ բողոք ունե՞ս, ասում է՝ ոչ, և այդպես որոշում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը` խոսելով «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկի մասին, համաձայն որի նորակոչիկների պիտանելիության վերջնական գնահատակնը պիտի տան պոլիկլինիկաները: Առաջարկվող փոփոխությունը ներկայացնելիս Պաշտպանության նախարար Վիգեն […]

Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի յուրահատուկ համերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում

Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։ Համերգը յուրահատուկ էր, քանի որ պղնձափողային անսամբլների ելույթներ ոչ հաճախ են տեղի ունենում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն […]

Աղջիկը ցած է ընկել հսկայական բարձրությունից ֆոտոսեսիայի ժամանակ /ֆոտո/

Հարավային Կորեայից ուսանողուհին Բրիտանիայում ժայռից ընկել է՝ փորձելով թռիչքի ժամանակ լուսանկարվել։  23-ամյա Կիմ Խե Վոնը խնդրել է մեկ այլ զբոսաշրջուհու լուսանկարել իրեն ժայռի պռնկին՝ թռչելիս։ Սակայն նա կորցրել է հավասարակշռությունն ու 60 մետր բարձրությունից ցած է ընկել։  Գլխի շրջանում ստացած վնասվածքից աղջիկը տեղում մահացել է։   

Պատահարից 7 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից դեպի Հրազդան ընթանալիս բախվել էր ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, վարորդը՝ 1965 թ. ծնված Մկրտիչ Կյուրեղյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Քննությունը շարունակվում է:

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ.Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» […]

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ: Նախագահ Սարգսյանը կրթության և գիտության նախարարի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահի և միջոցառմանը հրավիրված «Այբ»-ի բարերարների ու այլ հյուրերի հետ շրջել է յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքում, ծանոթացել ստեղծված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի