19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ են  քվեարկել 86, դեմ՝ 9 պատգամավոր:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեմ են քվեարկելու. «Մենք դեմ ենք քվեարկելու օրենքին, որովհետեւ խնդիր ունենք այն փիլիսոփայության հետ, որը դրված է գլխավոր շտաբի ձեւավորման եւ ընդհանրապես գործունեության հիմքում: Բավարար չենք համարում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը»:

Նշենք, որ օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնել է օրինագծի դրույթները՝ նշելով, որ օրինագծով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նխարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին: Օրինագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական եւ ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ