07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը հեգնեց վարչապետին

 Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հարցը հեգնանքով արեց. «Այս դահլիճում հերյուրանքներ են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է հարցուպատասխանից, ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերին, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որովհետև Հայաստանն իրավական պետություն է, իսկ 80-րդ հոդվածը սահմանել է, որ վարչապետը պիտի այսօր այս ժամին երկրագնդի վրա ցանկացած տեղ չէ, այտեղ գտնվել»:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր մասնակցում էր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

Ապա Փաշինյանը նույն կերպ շարունակեց ու հնչեցրեց հարցը, որը վերաբերում էր լուրերին, թե վարչապետը վերջին օրերին հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ ու պայմանավորվել, որ վերջինս պիտի լինի վարչապետ, իսկ ներկայիս վարչապետը՝ փոխվարչապետ:

Դահլիճն սկսեց ծիծաղել, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ կատակեց. «Ձեր հարցին կպատասխանի վարչապետը, հիմա սպասեք, թող պատասխանի»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ