02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ն մուտքի վիզա չի տվել Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությանը

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների հետ կապված ճգնաժամը շարունակվում է։ Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի արդարադատության նախարարության պատվիրակությունը հանդիպումներ պետք է ունենար Վաշինգտոնում, սակայն ԱՄՆ-ը մերժել է պատվիրակության անդամներին վիզա տրամադրելու հայտը։

Մյուս կողմից՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հերքել է պատվիրակությանը վիզա չտրամադրելու վերաբերյալ լուրերը։ Նախարարությունը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Արդարարդատության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ի պաշտոնական մարմինների հրավերով հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով պետք է մեկներ ԱՄՆ։

Սակայն վերջին շրջանում երկու երկրների միջև վիզաների շուրջ առաջացած ճգնաժամի պատճառով նշյալ այցը մեր նախարարության կողմից չեղյալ է հայտարարվել։ Բնականաբար, մեր պատվիրակության անդամները կամ որևէ պաշտոնական կառույց նրանց անունից վիզա ստանալու հայտ չի ներկայացրել։ Հետևաբար, արդարադատության նախարարության պատվիրակությանը վիզա չտրամադրելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»։

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ