25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի դպրոցներից մեկի աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել

Թուրքիայի հարավ-արևմտյան Շըրնաք քաղաքի Օմեր Քեչեջիգիլի անվան նկախակրթական դպրոցի տարածքում  աշակերտներին արգելվել է քրդերեն խոսել:

Ըստ թուրքական «Evrensel.net» լատվակայքի՝ դպրոցի ոսուցիչներից մեկը, ում անունը չի հրապարակվում, դպրոցի պատին գրություն է փակցրել. «Քրդերեն չեմ խոսելու», «Դասի ընթացքում չեմ խոսելու», «Դասարանում չեմ կռվելու»:

Գրառումը նկատել է դպրոցի աշակերտներից մեկի ծնողը: Վերջինս լուսանկարել է գրառումը և հրապարակել  համացանցում: Լուսանկարը ծնողի կողմից նաև ուղարկվել է  Շըրնաքում գտնվող Թուրքիայի կառավարության հանրային կապերի կենտրոնի մասնաճյուղ: Վերջինս չնայած, որ ընդունել է լուսանկարի հետ կապված ծնողի բողոքի դիմումը, այնուամենայնիվ առայժմ, որևէ ծառայողական քննություն չի սկսվել գործի հետ կապված:

Թուրքական աղբյուրը նշում է, որ  այս հարցը նույնիսկ  Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շըրնաքի պատգամավոր Այջան Իրմեզի կողմից: Վերջինս այդ թեմայով հարց է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազին.

«Արդյո՞ք այդ ուսուցչի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Արդյո՞ք Ձեր նախարարությունը տեղյակ է այլատյաց ազգայնականների կողմից թղթի վրա արված զգուշացումների մասին:  Շըրնաքի դպրոցների աշակերտներին հրահանգվել է, որ նրանք չխոսեն քրդերեն»:

HDP-ի պատգամավորը հարցադրում է արել նաև այն մասին, թե արդյոք դեպքի հետ կապված այժմ որևէ աշխատանքներ են տարվում, քանի, որ տեղի ունեցածը հոգեբանական տրավմա է հանդիսանում երեխաների համար, որոնց փաստորեն զրկում են մայրենի լեզվով խոսելու իրավունքից:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ