12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին.մանրամասներ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ. Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ ավելի վաղ հայտնել ենք, որ Հ. Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից իր կողմից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Ստեփանակերտի զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է՝ շարքային, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ