Այս աշնան ամենաքննարկված բաժանությունները /ֆոտո/

Սրանք բոլորը գեղեցիկ սիրո պատմություններ էին, սակայն ցավոք երջանիկ ավարտ չունեցան։ Ահա այս աշնան աստղային ամենաքննարկված բաժանությունները։
Ռեզո Գիգինեիշվիլի եւ Նադեժդա Միխալկովա

Երկար ժամանակ այս զույգը թաքցնում էր, որ հարաբերություններում մի բան այն չէ։ Նրանք մի քանի անգամ փորձեցին միանալ, հարթել ամեն ինչ, սակայն ցավոք, չստացվեց։ Զույգը պաշտոնապես բաժանվել է։ Նադեժդան, իմանալով աուսնու դավաժանությունների մասին, ի վերջո դիմել է ամուսնալուծության։
Յուեն Մաքգրեգոր եւ Իվ Մավրակիս

Հոլիվուդյան աստղ Յուեն Մաքգրեգործը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից։ Ասում են՝ նա սիրավեպ ունի «Ֆարգո» սերիալի իր գործընկերուհու՝ Մերի Էլիզաբեթ Ուինսլեդի հետ։ Վերջինը նույնպես լքել է իր ամուսնուն։
Ֆերգի եւ Ջոշ Դյուամել

Ամուսիններն իրենց բաժանումն այսպես մեկնաբանեցին․
«Փոխադարձ սիրով ու հարգանքով մենք որոշեցինք բաժանվել»։ Նրանք ասում են՝ ընկերներ են մնացել։
Քեթի Տոպուրիա եւ Լեւ Գեյխման

Զույգի բաժանման մասին լուրերը դեռ 6 ամիս առաջ էին պտտվում, սակայն միայն հիմա նրանք պաշտոնապես հաստատեցին։ Զույգը դուստր ունի Օլիվիան։
Շակիրա եւ Ժերար Պիկե

Այս զույգը լարվածության մեջ էր պահում ողջ աշխարհին։ Երբ տարածվեցին նրանց բաժանման մասին լուրերը, նրանք հերքում էին։ Սակայն վստահելի աղբյուրներն ասում են՝ նրանք իրոք բաժանվել են։