29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրեց վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան գործողությունների:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դադարեցրել է վիզաներ տրամադրել ամերիկացիներին: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը «Twitter»-ի իր էջում:

Աղբյուրը շեշտում է, որ փոխադարձ վիզաներ չտրամադրելու խնդիրը ծագեց այն բանից հետո, երբ Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվեց: Ամերիկյան կողմը անհիմն է համարում այդ մեղադրանքները:

Հիշեցվում է նաև, որ Թոփուզի կալանավորումից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված էր. «Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»:

Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ վերոնշյալ խնդիրը հոկտեմբերի 8-ին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել է ԱՄՆ-ի  պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ, կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ