19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ուզում են պարտադրեն, որ ցուպ վերցնեմ ու լքեմ հայրենիք.Աշուղ Ռազմարը Սասունցի/տեսանյութ/

«Շատերը ինձ ասում են՝ ցնցոտիներով դիմիր իշխանությանը, որ խնդրանքդ չմերժվի: Ես վաստակավոր աշուղ եմ, իմ երգերով են տղաները պատերազմ գնացել ու հաղթանակած վերադարձել: Ես չեմ կարող այդքան մեծ վիրավորանքը հանդուրժել» ,-Henaran.am-ի թղթակցի հետ իր խնդիրներով կիսվեց ռազմահայրենասիրական երգերի հեղինակ, մշակույթի վաստակավոր գործիչ աշուղ Ռազմար Սասունցին:

Արցախյան գոյամարտի տարիներին  պայքարի կոչով առանձնացավ «Անցնինք Սասուն, մդնինք Վան» երգը, որը հայ ժողովրդի սիրելի երգերից դարձավ: Ռազմար Սասունցու ամենամեծ կարոտի երգը եղավ  «Հավքերն Էգան շարան-շարան»-ը:

Աշուղի երգերը սիրվեցին, բայց ինքը մնաց իր իսկ խոսքով՝ անտեսված: Հանրակացարանային փոքրիկ սենյակում պարգևները չեն տեղավորվում: Երազում է իր սեփական տանիքն ունենալու մասին:

Աշուղը Ռազմար Սասունցին հայի այն տեսակնէ, որը ոչ մի պայմանով չի ուզում հեռանալ Հայաստանից, բայց հոգում ցավ ունի.

«Եթե ուզում են ինձ պարտադրեն, որ ցուպը ձեռքիս լքեմ հայրենիքս, ապա չարաչար սխալվում են: Ես իմ քողտիկի մեջ էլ կստեղծագործեմ, երևի դա Աստծո կամքն է, բայց իմ հողը չեմ թողնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ