28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2017

Մի սահմանափակվեք «յոլա գնալու» մոտեցմամբ.նախարար/տեսանյութ/

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անձամբ է փորձել աջ ղեկով մեքենա վարել եւ համոզվել է, որ հարմարավետ չեն. «Մարտական չեմ տրամադրված, դա այն խնդիրն է, որ ինչ–որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, ապա մի օր պիտի գա, որ կարգավորենք այդ խնդիրը։ Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել […]

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ վիզաների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը չի անդրադառնա երկու երկրների ռազմական համագործակցության վրա: «Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիայի հետ շարունակելու ենք պայքարել միևնույն թշնամու դեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,-նկատել է Մեթթիսը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության աղբյուրներին, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վիզաների հարցով […]

Կայացել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների հանդիպումը

2017թ․ հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում։ Հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ելույթներով հանդես են եկել մասնավորապես փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) փաստաբաններ Արմեն Տեր-Տաճատյանը, Թաթուլ Խուդատյանը, Արթուր Դավթյանը, Տարոն […]

Չի բացառվում,որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի. ԱԳ փոխնախարար/տեսանյութ/

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն հայտնեց , որ այսօր հայկական կողմը չունի երաշխիք, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ չի սկսի ռազմական գործողություններ: Հարցին, թե այդ դեպքում, որքանո՞վ է նպատակահարմար գնալ բանակցությունների, երբ չկան այդ երաշխիքները, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, կա […]

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից, բայց․․․

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից։ Դրա համար կարևոր պատճառներ կան, օրինակ. Թուրք-ռուսական մերձեցումը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական С400 համակարգերի ձեռքբերման հեռանկարը Թուրք-իրանական մերձեցումը (Քուրդիստանի հարց, երկկողմ դոլարային առևտրից հրաժարում) Թուրքական քաղաքականությունը գլոբալ քրդական հարցում Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սառեցումը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը Թուրքական քաղաքականությունը Սիրիայում Թուրքական աջակցությունը Իսլամական Պետությանը Թուրքիայի վերածումը իսլամական պետության Թուրքական ներքին քաղաքականությունն […]

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սրվել են. առկա լարված հարաբերությունների ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում:

Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց «Վնեշէկոնոմբանկի» ներկայացուցիչներին՝ միջազգային բիզնես ծրագրերի ղեկավար Դանիիլ Ալգուլյանի գլխավորությամբ։ Ներկայացնելով բանկի գործունեության շրջանակներն ու համագործակցությունը տարբեր երկրների տրանսպորտային ոլորտների ծրագրերում՝ բանկի ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցության եզրեր գտնել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում: Նախարար Վահան Մատիրորոսյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի […]

«Բակո Սահակյանն ինձ հանձնարարեց այլևս չխոսել ազատագրված տարածքներից» (տեսանյութ)

«Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո ակտիվացել են խոսակցությունները՝ որքանով է արցախյան հակամարտությունը առնչվում այս հանրաքվեների հետ, կամ` ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճանաչեն անկախություն հռչակած տարածքները, և ինչ կլինի Արցախի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ըստ վերջինիս՝ շրջանառության մեջ դրված տարածքների հարցը կապ չունի […]

Հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել է Վրաստան, որտեղ  մասնակցել է Եվրոպայի պաշտպանության նախարարների ժողովին: Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ ժողովից հետո Ջանիքլին առանձնահանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ: Հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ պայմաններում: Հանդիպման ժամանակ Ջանիքլին շեշտել է, որ Վրաստանը Թուրքիայի համար մեծ կարևություն ունի: Նա նաև ասել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի