27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից, բայց․․․

Վաշինգտոնում խիստ հիասթափված են Անկարայից։ Դրա համար կարևոր պատճառներ կան, օրինակ.

Թուրք-ռուսական մերձեցումը,
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական С400 համակարգերի ձեռքբերման հեռանկարը

Թուրք-իրանական մերձեցումը (Քուրդիստանի հարց, երկկողմ դոլարային առևտրից հրաժարում)

Թուրքական քաղաքականությունը գլոբալ քրդական հարցում

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների սառեցումը

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը

Թուրքական քաղաքականությունը Սիրիայում

Թուրքական աջակցությունը Իսլամական Պետությանը

Թուրքիայի վերածումը իսլամական պետության

Թուրքական ներքին քաղաքականությունն ու մարդու իրավունքների տոտալ ոտնահարումը

Թուրքիայի տոտալ հրաժարումը ժողովրդվարական արժեքներից

Թուրքիայի վերջին գործողությունները ԱՄՆ դեսպանի և դեսպանատան աշխատակազմի նկատմամբ

Էրդողանի վերածումը բռնապետի

Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից ցուցարարների ծեծը Վաշինգտոնում,
և այլն, և այլն, և այլն․․․
Այդուհանդերձ ևս մեկ անգամ պնդում եմ։ Վաշինգտոնը Անկարային չի պատժի։ Ընդհանրապես Թուրքիային և Էրդողանին ոչ ոք չի պատժի։ Ոչ ոք չի կարող։ 
Չնայած Վաշինգտոնը խիստ հիասթափված է Անկարայից, բայց միևնույնն է սերը չի խամրի։ Դա անդիմադրելի սեր է։

 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ