28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2017

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Արցախ այցելել ցանկացող իր քաղաքացիներին

Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 2-րդ հայտարարությունն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստվող Թուրքիայի խաղաքացիներին: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ: «Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ադրբեջանական օկուպացված շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ […]

Դաշնակցական պատգամավորը մեղադրում է Տավուշի մարզպետին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Տավուշի մարզից ընտրված ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր հարցադրմամբ մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարզի տարբեր համայնքների նկատամամբ: Խոսքը 2016թ-ի ՀՀ պետբյուջեով սոցիալական անապահով խավին տրամադրվող գումարներին էր վերաբերում,  մասնավորապես Տավուշի մարզպետի որոշումներին: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհի […]

Անում են հնարավորը, որ կարիք չլինի տնից հիգիենայի պարագաներ պահանջելու

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողությանը մասնակցած երիտասարդների գրքույկներում չի գրվում մարտական ծառայության մասին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ գրքույկների հետ կապված խնդիրը ի հայտ գալուն պես նախարարությունը հայտարարություն է տարածել, ապա  բոլոր զանգերի հետևից գնացել է: «Անճշտություն եղել է մոտ 10 անգամ, ոչ ավել, յուրաքանչյուր պարագայում որոշում է ընդունվել, կատարվել […]

Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին. նախարարը՝ «Ինգո Արմենիայից»

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ: Այս մասին այսօր գրել էր մամուլը: «Բաժանումն իրականացվում է համակարգչի միջոցով: Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում, ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց […]

Գո՞հ են Ամիրյանի աշխատանքից իշխանությունները

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ ի պատասխան հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե իշխանությունները դժգոհ են իր աշխատանքից, և առաջիկայում միգուցե հրաժարական լինի: Հարցին, թե իր կարծիքով իր աշխատանքից գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։ Դիտարկմանը, թե […]

ԱԻ նախարարությունը հզոր տեխնիկա է ունենալու

«Խոսրովի Անտառի հրդեհները ամենայն հավանականությամբ ոչ միտումնավոր մարդկային գործոնի արդյունք են»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նա շեշտեց, որ ապագայում նախարարությունը հզոր տեխնիկա է ունենալու, դրա համար, սակայն, ժամանակ է պետք:  Խոսելով Բյուրականում եղած հրդեհների մասին, որի պատճառն, ըստ մամուլում շրջանառվող նորությունների, անտառում ապօրինի ծառահատումների կոծկումն է եղել՝ նախարարը նշեց. «Դրանք ենթադրություններ են։ […]

Եվս 10 գրաբուս կլինի

Հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը. այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանը: Նա բարձրացրեց հարցը, թե մարզերում գրադարանների վիճակը շարունակում է անմխիթար մնալ, գրադարանավարների հաստիքացուցակում կրճատումներ են շարունակվում, գրքերի պահպանման խնդիր կա: ՀՀ մշակույթի նախարար Արմե Ամիրյանն ասաց, որ նախարարությունն ունի մարզային գրադարաններ, որոնք լավ վիճակում են գտնվում, ինքը այցելել է: […]

Սպանության համար դատապարտված անձը փորձել է դիմել փախուստի

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է […]

Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի