13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին. նախարարը՝ «Ինգո Արմենիայից»

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հերքում է, որ սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրերի առյուծի բաժինը կնքվել է իրեն պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության հետ: Այս մասին այսօր գրել էր մամուլը: «Բաժանումն իրականացվում է համակարգչի միջոցով: Կա համակարգչային բանաձև, և համակարգիչն է բաշխում հաճախորդներին: Ընդ որում, ամենաշատն «Ինգո Արմենիան» չի այդ հարցում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լ. Ալթունյանը: Նա նաւ նշեց, որ ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսն է միայն իրեն պատկանում, որն էլ հանձնել է հավատարմային կառավարման:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագրեր: Ըստ շրջանառվող լուրերի` ամենաշատ պայմանագրերը բաժին են ընկել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը, որը պատկանում է Լևոն Ալթունյանին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ