17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անում են հնարավորը, որ կարիք չլինի տնից հիգիենայի պարագաներ պահանջելու

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողությանը մասնակցած երիտասարդների գրքույկներում չի գրվում մարտական ծառայության մասին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ գրքույկների հետ կապված խնդիրը ի հայտ գալուն պես նախարարությունը հայտարարություն է տարածել, ապա  բոլոր զանգերի հետևից գնացել է: «Անճշտություն եղել է մոտ 10 անգամ, ոչ ավել, յուրաքանչյուր պարագայում որոշում է ընդունվել, կատարվել է ուղղում, որպեսզի դա բացասական ընկալում չառաջացնի, բոլոր տղաներն, ովքեր եղել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, նույն առավելությունները տրվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով»,-ասաց նախարարը:

Պատգամավորին հուզում էր նաև այն, որ զինվորներին տրվող հիգիենիկ պարագաները բավարար չեն լինում, և ընտանիքների կողմից են դրանք մատակարարվում իրենց որդիներին: Այս մասով նախարարը նկատեց, որ յուրաքանչյուր զինծառայող ամեն ամիս ստանում է գումար և այդ պարագաները գնում է զորամասի կողքը գտնվող խանութներից, իսկ եթե լրացուցիչ հիգիենայի պարագաների կարիք է ունենում, հնարավոր է, որ տնից են ուղարկում: «Մենք անում ենք հնարավորը, որ չլինի նման կարիք, եթե չի հերիքում, փորձում ենք ամեն ինչ անել»:

Մանե Թանդիլյանի վերջին հարցը վերաբերում էր նրան, որ քաղցկեղն ու այլ հիվանդությունները ամբողջական բուժում չի ստանում նախարարության կողմից: «Նմանատիպ խնդիրները ե՞րբ եք լուծելու»,-հարցրեց նա:

 

Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ ճիշտ չի համարում, որ հանրային հնչեցվի դա, քանի որ խոսքը մասնավոր դեպքի մասին է, բայց քանի որ տվյալ երիտասարդը բարձրացրել է այս հարցը, ինքը ևս պիտի հանրային պարզաբանում տա: «Մեզ մոտ քաղցկեղի բուժումը զինծառայողների համար ու նախկին զինծառայողների համար գտնվում է պետպատվերի շրջանակներում, իսկ այդ զինվորը որոշել է այլ կուրս անցնել, որը պետպատվերից դուրս է ու այլ դեղորայքներ գնել, որոնք արտերկրից են եղել: Նախարարությունը սակայն 5 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերել՝ դեղերը գնելու համար, այդքանով ենք կարողացել աջակցել, կուզենայի, որ յուրաքանչյուր զինծառայողի այդքանով գոնե կարողանայինք օգնել»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ