26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2017

Պայթյուն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 4 զինվոր, ևս 4-ը վիրավորվել են։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից նախապես ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբը։  Տուժածները տեղափոխվել են Յուքսեքովայի պետական հիվանդանոց։ Պայթյունի կազմակերպիչներին հայտնաբերելու […]

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները չարաշահումներ են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների փաստերով: Այսպես, Երևան քաղաքի բնակչուհի Ս. Ս.-ն ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները սպասարկող ստորաբաժանման հարկադիր կատարող Ա. Բ.-ն, կատարողական վարույթի շրջանակներում, ուղղակի վաճառքով 8 հատ գույք […]

Որն էր Սերժ Սարգսյանի հայտարարության նպատակը

«Ոչ, նախագահի հայտարարությունը չի մղի Թուրքիային, որ ստորագրեն արձանագրությունները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցին, թե նախագահ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով ինչի կմղի Թուրքիային: Նշենք, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահը հայտարարեց, որ եթե Թուրքիան մինչև գարուն չվավերացնի ցյուրիխյան արձանագրություններն, ապա դրանք առ ոչինչ կհայտարարվեն մեր կողմից: «Մոտենում է […]

Կես-կատակ-կես-լուրջ, ռեժիմը խուճապի մեջ է. Ն. Փաշինյան

«ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կես-կատակ-կես-լուրջ հայտարարեց՝ ռեժիմը խուճապի մեջ է: «ՀՀ-ի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արձանագրում է, որ տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը և դա ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ի աջակցությամբ […]

Բացահայտվել են Երևանում երկու դեղատներից կատարված կողոպուտները. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքի երկու դեղատներից կատարված կողոպուտները։ Քննությամբ պարզվել է, որ դրանք կատարվել են նույն անձի կողմից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին և մարտի 3-ին Երևան քաղաքում գործող երկու […]

Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու […]

Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը․ լրագրող

«Գումբուրդոյի եկեղեցին իր տարածքով հանդիսանում է վրաց պատրիարքարանի սեփականությունը, և վրաց հոգևորականների բարի կամքի դրսևորմամբ միայն հնարավոր է խաչքար տեղադրել»։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է տեսազանգի միջոցով միացած, Վրաստանի Jnews.ge կայքի լրագրող Աղունիկ Այվազյանը։ Վերջինը հերքել է տեղեկությունները, թե Վրաստանի հատուկ նշանակության ջոկատայինները ծեծել են Գումբուրդո […]

ԵՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն․ տնտեսագետ

«ԵԱՏՄ անդամակցության առաջին պահից կարծիքները հակասական էին, տնտեսական մասով խորը վերլուծություն չկար։ Մենք ունենք ընդամենը միասնական մաքսային տարածք․ և ԵՏՄ-ն դեռ երկար ճանապարհ չի անցել, ինչպես ԵՄ-ն, ուստի մակարդակները միանշանակ տարբեր են: Բայց, մի բան հստակ է․ ԵՏՄ-ում Հայաստանի տեղն ու դերը պարզ չէ, օգուտներն ու վնասները հաշվարկված չեն»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց […]

Չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի հանրապետությունը չի վաճառել. Սենատի նախագահ

Չեխական զենքերն Ադրբեջանին Չեխիայի հանրապետությունը չի վաճառել. ՀՀ խորհրդարանում քիչ առաջ հայտարարեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը։ «Չեխիայի հանրապետությունը հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա և չեմ հասկանում, ինչպես են Չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել», – նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի