26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2017

«Պամպերսով ման եկող, ղզիկ, վիրտուալ հայհոյիչ «աքլորները»»

«Էլի չնեղանալու շարքից…Կամ եթե ուզում եք նեղացեք… Մի զարմանալի օրինաչափություն եմ նկատել, որ ՖԲ-ում դժգոհների, անիծողների, հայհոյողների, կտրուկ քայլերի, հանցագործների, օրինախախտների վրա «փեշ» փռողների, հերոսացնողների, կուռք դարձնողների մեծ մասը կանայք են: Եվ կարծես հիմա եմ հասկանում մեր հասարակության դժգոհների, մուննաթների ատելության և ծայրահեղականության պատճառները… Մի մոռացեք, որ տղամարդիկ՝ չհաշված բացառությունները, հիմնականում դրսում են՝ աշխատանքի կամ […]

Գումարի կանխիկացման փորձ գողացված քարտով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու բնակարանից գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 1-ին՝ երեկոյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող բնակարաններից մեկ մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանից […]

«Ադրբեջանը դիվանագիտական լեզուն լավ չի հասկանում»

Ինչպես արդեն հայտնել ենք,  հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ:  Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ամեն դեպքում, ցանկացած դիվանագիտական քայլ, բանակցություն շատ ավելի լավ տարբերակ է, […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-12.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արփինեն հղի էր ու բոլորս ցնցված ենք. մանրամասներ վրաերթից զոհված ամուսինների մասին

Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետևանքով այսօր հիվանդանոցում մահացած 23-ամյա Արփինե Մանուկյանը մի քանի ամսից մայր էր դառնալու: «Փետրվարին ամուսնացան ու Արփինեն գյուղից գնաց: Մայրը գյուղապետարանում է աշխատում: Սարսափելի է, բոլորս ցնցված ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Կամո համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը: Համայնքի ղեկավարի խոսքով` ամուսինները փաղոցը անցնելիս են եղել ու […]

Տավուշի մարզի 30-ամյա բնակչին սպանելու համար հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` որպես մեղադրյալ է ներգրավվել Տավուշի մարզի 29-ամյա բնակիչը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը […]

Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Մ. Ա.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, «Երևանի թիվ 31 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. մայիսի 16-ին իր աշխատասենյակից գողացվել է մանկապարտեզին պատկանող «Scanner» սարքավորումը: Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի […]

Վաղը Արագածոտնի մարզպետը կհեռանա

Կառավարության վաղվա նիստում գործադիրը կհաստատի Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրաժարականի դիմումը: Աշոտ Սիմոնյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակի 14-րդ համարում էր:  Հիշեցնենք, որմարզպետը դաշնակցական է: Վերջերս ՀՅդ-ը փոփոխեց նաև Շիրակի մարզպետին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի