04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2017

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ փառատոնի շրջանակներում հերթական […]

Դատարանում բերման ենթարկվեցին Պավլիկ Մանուկյանի հարազատները

«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստի ժամանակ,  Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բերման են ենթարկվել ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Մուրադյանն ու Լաուրա Զախարյանը: Նրանց նիստի ընթացքում նիստերի դահլիճից դուրս են հրավիրել կարգադրիչները: Պավլիկ Մանուկյանի կինը լրագրողներին հայտնեց, որ նրանց բերման են ենթարկել՝ նրանց պայուսակից  քորոց հայտնաբերելու համար:

ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից զենքի առաքումներն ահաբեկիչներին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն […]

Հուլիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը: ԹԵՄԱ՝ հնդկական սերիլաները և մեր հասարակությունը. սերիալների հոգեբանական ազդեցության հետևանքները:   Հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ԹԵՄԱ՝ Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների ամփոփումը. արցախյան հակամարտության վերջին շրջանի լարվածությունը:

Օձ է հայտնաբերվել

Հուլիսի 12-ին, ժամը 01:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 7 հանրակացարանում բռնել են օձ (տարրայի մեջ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

«Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և գործը կկարճեիր»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Նիստը բավականին լարված ընթացք ունի: Դեռ դատարանի դահլիճ չեն բերվել ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը կրկին դուրս եկավ ափերից և դատավորից պահանջեց դահլիճ բերել ընկերներին: «Եթե դու անաչառ լինեիր, հիմա ձեռքդ կխփեիր սեղանին և […]

Ալիևը փորձում է մեղավորներ գտնել

  Հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակիչների մահը,որը հավանաբար իրականացվել էր պաշտոնական Բաքվի կողմից՝հակահայ հիստերիա բարձրացնելու նպատակով,Բաքվի համար բացահայտեց ևս մի շատ մեծ խնդիր,որը կապված է,այսպես կոչված, ադրբեջանական սփյուռքի կազմակերպվածության հետ… Իլհամ Ալիևը “Զահրա շոու”-ի իրականացման ժամանակ մեծ տեղ էր հատկացրել տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիներին,որոնք պետք է մեծ աղմուկ բարձրացնեին այդ երկրներում գործող […]

Ամբաստանյալը «խաղում» է հեռախոսով. փաստաբանը բռնկվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում թեժ բանավեճ եղավ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի միջև: Դատավորը նկատեց, որ ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը հեռախոսով «խաղում» է և պահանջեց փաստաբանից նրանից վերցնել հեռախոսը: Պաշտպանը ասաց, որ  չի վերցնելու պաշտպանյալից իրեն պատկանող հեռախոսը, […]

Ավտովթար Հրազդանի կիրճում․ կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan Skyline մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) և Toyota Scion մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի