26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2017

Կոշտացնել է պետք

«Եթե  Արցախի հիմնահարցի շուրջ Հայաստանի ունեցած դիվանագիտությունը սա է, ապա ես կարող եմ ասել՝ այն իրեն վաղուց սպառել է։ Բայց,  ընդհանուր առմամբ, հայկական կողմի համար  սառված չեն դիվանագիտական ուղիներով խնդիրը կարգավորելու ուղիները, պարզապես մեզ պետք է բոլորովին այլ որակի ու բովանդակության դիվանագիտություն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ շեշտելով՝ վերջերս ՌԴ-ն […]

Նշանակել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Լ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ […]

«Պռոստը անթույլատրելի ա»՝ անխնա թալան. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 8-ի կառավարության նիստում շատ կոպիտ արտահայտվեց Զվարթնոց օդանավակայանից Հանրապետության տարբեր վայրեր տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների մասին՝ ասելով, որ տաքսու վարորդներն «անթրաշ են», «չստիկներ հագած» եւ «սիգարետը բերաններին»: «Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարել […]

Նոր թղթադրամներ

2018 թվականին՝ դրամի ներդրման 25-ամյակին ընդառաջ,  նոր՝ 3-րդ սերնդի դրամներ կներդրվեն։ Այս մասին տեղեկացնում է կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ «ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:           ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի […]

Կասեցվել է. Հայկական Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է: Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ […]

Դաժան է. Առավոտ

Արժանապատիվ ծերություն ապրելու փոխարեն՝ այսօր հազարավոր տարեց մարդիկ փողոցներում են իրենց հացը վաստակում: Մեկը՝ արեւին, ձնին ու անձրեւին է առեւտրով գումար վաստակում, մյուսը՝ փող հավաքելով: Թերթն անդրադարձել է երկու տարեց կանանց, որոնց նույն նպատակն է փողոց հանել: Արժանապատիվ ապրուստը նրանց էլ է շրջանցել: Օր ծերության մեկը 40 աստիճան շոգին Կիլիկիայի ավտոկայանի գետնանցումին կից արեւածաղիկ է […]

Հանրապետականները հոգնել են. Իրավունք

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, պնդել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառքը է բաժանել. «Չէ, մենակ այդպես չէ, մեկ ուժ չէ, մի քանի ուժեր են այդ հարցի մեջ առնչված եղել: Մի ուղղությամբ պետք չէ սլաքներն ուղղել, ես երեւույթն եմ ասում: Եթե կա պահանջարկ, առաջարկող կլինի: Հարցը միայն իշխանության եւ ընդդիմության մեջ չէ: […]

Տնակից տուն, հիմա էլ՝ ծրագրավորում /ֆոտո/

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ծրագրի շրջանակներում տնակից քարաշեն բնակարան տեղափոխված երեխաների համար  Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց ծրագրավորման հիմունքների անվճար դասընթացները: Դասընթացները տևելու են երեք ամիս: Երեխաները կսովորեն ծրագրավորման հիմունքներ։  Դասընթացներին մասնակցում է 11-17 տարեկան 12 երեխա: Երեխաների մի մասը  արդեն իսկ որոշակի գիտելիքներ ունեին ծրագրավորման լեզուներից: Ծրագրավորող կդառնան,թե ոչ,  դեռ չեն որոշել, բայց կարծում […]

Նոր կոռուպցիոն սկանդալ է ի հայտ եկել. Հրապարակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի