Տնակից տուն, հիմա էլ՝ ծրագրավորում /ֆոտո/
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ծրագրի շրջանակներում տնակից քարաշեն բնակարան տեղափոխված երեխաների համար Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց ծրագրավորման հիմունքների անվճար դասընթացները: Դասընթացները տևելու են երեք ամիս: Երեխաները կսովորեն ծրագրավորման հիմունքներ։ Դասընթացներին մասնակցում է 11-17 տարեկան 12 երեխա:
Երեխաների մի մասը արդեն իսկ որոշակի գիտելիքներ ունեին ծրագրավորման լեզուներից: Ծրագրավորող կդառնան,թե ոչ, դեռ չեն որոշել, բայց կարծում են, որ սա մեծ հնարավորություն է իրենց համար:
Կարինեի ընտանիքը մեկ տարի առաջ է տնակից տուն տեղափոխվել ու կարծում է, որ շուտով կկարողանա իր կայքը ունենալ ու ձևավորել այն: Իսկ այն հարցին, թե ինչ է փոխվել իր կյանքում մեկ տարվա ընթացքում, Կարինեն շատ անկեղծ պատասխանեց. «Տնակում ապրելու տարիներին ունեի ընկերներ, խաղեր, իսկ նոր տանը հլը լավ ընկերներ չունիմ, Քիչմ կարոտցել եմ մեր դոմիկը, բայց մեր նոր տունը շատ ավելի լավ է, կա ամեն ինչ՝ ջուր, գազ, հարմարություն»:
Իսկ Սամվելը համեստորեն նշեց. «Տարբեր թեմաներով կայքեր կուզենայի ստեղծել, միջազգային կազմակերպությունների համար աշխատեի, ես JAVA գիտեմ, աղբորս էլ եմ սորվցրել», նա էլ այն հարցին, թե ինչ է փոխվել նոր տուն տեղափոխվելուց, պատասխանեց. «էստեղ ավելի լավ է, մեր դոմիկ չեm գնացել, չեմ ուզե»:
«Սիրեմգը կամպյուտրը, գուզեմ սորվիմ օր ծրագրավորող դառնամ: Շատ ուրախացա, երբ լսեցի դասընթացների մասին: Ճիշտ է, ընկերներիս հետ ֆուտբոլ խաղալ շատ կսիրեմ, բայց ավելի շատ կամպյուտրով ծրագրավորել կսիրեմ», ասաց 12 տարեկան Ալբերտը: