27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2017

Մեղադրանք է առաջադրվել՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն: Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած ազատամարտիկի՝ անօթևան ընտանիքի բնակարանային […]

«Հեղափոխական փոփոխությունների կարիք կա»

  «Ապրիլից  ուժի մեջ մտած «Գնումների մասին» նոր օրենքում առկա փոփոխությունները դրական են, սակայն պրակտիկայում դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին», – այսօր այս մասին լրչագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց   «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:  «Նախկին օրենքի իներցիան դեռ շարունակվում է: Նոր օրենքի գաղափարախոսությունն էլ այն է, որ օրինակ՝ կոռուպցիոն […]

Ամբաստանյալը տեղափոխվեց հիվանդանոց․ նիստը հետաձգվեց/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Սասնա ծռեր 14-ի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդմիջումից վերադառնալուց հետո հայտնեց, որ ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, այդ իսկ պատճառով էլ դատական նիստը պետք է հետաձգվի։ Ամբաստանյալ Սմբատ Այվազյանը խոսքի իրավունք խնդրեց եւ ասաց, […]

Համանախագահների հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ […]

ՌԴ-ի մեսիջներն Ադրբեջանին. մեկնաբանում է ԱԺ փոխնախագահը

«Ես պատահական չեմ համարում  ՌԴ արտգործնախարարության խիստ գնահատականն Ադրբեջանի վարած այն քաղաքականությանն, ինչի արդյունքում Ռուսաստանի ծագումով հայ քաղաքացիներն Ադրբեջան գնալիս լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Կարծում եմ, որ սա այն բանի մասին է վկայում, որ կան ստորջրյա հոսանքներ, որ մի կետով չեն հոսում։ Բացի այդ՝ ուշադրության է արժանի նաև ռուս սահամանպահ ծառայության հայտարարությունը, որտեղ նշվում է, […]

«Չեմ կարծում, որ գործը դրան հասել էր» (տեսանյութ)

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, որ Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հարցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ գերտերությունների ղեկավարների հանդիպումը կարճ տևեց: «Չեմ կարծում, որ գործը դրան հասել էր»,-նկատեց նա: Առավել մանրամասն` տեսանյութում:

Ինչու է կարկուտ տեղում. Աստծո խոսքը զգուշացնում է

«Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ:  Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր:  Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, […]

«Նախազգուշացրել էին, որ թուրքերեն Հայաստանում չխոսեի, խնդիր կունենայի»

Ստամբուլից Երևան ժամանած թուրք ընդդիմադիր գրող, հրապարակախոս, լրագրող Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքն, արդեն 5 օր է, որ այստեղ է: «Շշեմեցուցիչ քաղաք է Երևանը, ես այսքան գեղեցիկ քաղաք չէի պատկերացնում, այս օրերին միշտ հանդիպել եմ իմ գործըկերներին լրագրողական շրջանակում, նաև այլ մարդկանց, և նրանք բոլորը շատ ջերմ են»,-այսօր լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց նա: Թուրք լրագրողը պատմեց` իրեն […]

Պաշտպանության բանակն ի վիճակի է համարժեք պատասխանելու հակառակորդի սադրանքներին

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:   Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։  Հանդիպման մեկնարկին ողջունելով բարձրաստիճան հյուրերին, բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններին՝ դրանք որակելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի