27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՌԴ-ի մեսիջներն Ադրբեջանին. մեկնաբանում է ԱԺ փոխնախագահը

«Ես պատահական չեմ համարում  ՌԴ արտգործնախարարության խիստ գնահատականն Ադրբեջանի վարած այն քաղաքականությանն, ինչի արդյունքում Ռուսաստանի ծագումով հայ քաղաքացիներն Ադրբեջան գնալիս լուրջ խոչընդոտների են հանդիպում։ Կարծում եմ, որ սա այն բանի մասին է վկայում, որ կան ստորջրյա հոսանքներ, որ մի կետով չեն հոսում։ Բացի այդ՝ ուշադրության է արժանի նաև ռուս սահամանպահ ծառայության հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Արցախն անվանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու բորբոքել ադրբեջանցիների կրքերը, առիթ տվել բուռն քննարկումների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ես համոզված եմ, որ դրանք պատահական հյատարարություններ չեն, և, գուցե, ռուս-ադրբեջանական հարաբերություններում կատու է անցել, իսկ այդ կատվի գույն էլ սև է։ Ես չեմ բացառում, որ նրանք կշարունակեն կհամագործակցել, բայց, այուամնենայնիվ, այս երկու հայտարարությունների միջոցով ՌԴ-ը մեսիջ է հղում Ադրբեջանին, ու դա փաստ է»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը։

Նա հավելեց, որ Ալիև-Էրդողան հայտարարությամբ վերահաստատվեց, որ այս խնդրում գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ՝ ի դեմս Էրդողանի: Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան 4 հայտարարություն արեց, որոնք բոլորն էլ հակահայկական էին: «Նույն Ալիևի խոսքում 3 անգամ ասվում է` եղբայր իմ, եղբայր իմ: Թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են»,-ասաց Շարմազանովն ու նկատեց, որ Ադրբեջանի ԱԳՆ Մամեդյարովը հայտարարում է, որ իրենք ունեն հազարամյակների դիվանագիտության պատմություն, մեջբերում Աղվանքի գոյությունը, որն անուղղակի հակասության մեջ է մտնում հայր Ալիևի հետ: «Մի հատ պիտի կողմնորոշվեն` աղվանցի են, թե թուրք են, ես կարծում եմ, որ թուրք են, ծագումնաբանությամբ: Եթե նման անհեթեթ հայտարարություններով գնան, չեմ կարծում, որ Մամեդյարովն  ասի, թե Օկտավիանոս Օգոստոսը Ադրբեջանի առաջին կայսրն է եղել, Կիկերոնը եղել է իրենց հռետորաբանության հիմնադիրը: Սա է խնդիրը, Ադրբեջանում տոտալ հակահայկական քարոզչությունը հասել է նրան, որ այնքան են կեղծել, որ իրենց կեղծիքին էլ են իրենք հավատում»:

Վերադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը` Է. Շարմազանովը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ճանապարհով: «Մինսկի խմբի շրջանակներում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է խնդրի լուծման առանցքը, Արցախը ոչ մի օր, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ