Ինչու է կարկուտ տեղում. Աստծո խոսքը զգուշացնում է
«Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչև անասուն:
Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը: Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց: Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին և ասաց նրանց.
«Մեղք եմ գործել: Այսուհետև Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք: Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ …»:
Ելից գրքից
Որ կարկուտը անհամեմատ առատացել է Հայաստանում, նախադեպը չունեցող չափերով, նշանակում է, որ մեր ՓԱՐԱՎՈՆՆԵՐԸ, այսօրվա լեզվով` մերօրյա իշխանավորները ըմբոստացել են Արարչի դեմ, քանի որ ոչ թե Աստծո արդեն եղած օրենքներն են վեր դասում, այլ գլոբալացնող Նեռի կողմից պարտադրած պիղծ օրենքներ: Սակայն հավատացյալներս գիտենք, որ ՄԵՐ ԱՍՏԾՈ ԴԵՄ ԵԼՆՈՂՆԵՐԸ ՄԵԾԱՊԵՍ ՊԻՏԻ ՏՈՒԺԵՆ:
ՀԻՇԵՆՔ, ՍԻՐԵԼԻՆԵ’Ր, ԳԱՐՆԱՆԸ ԵՂԱԾ ԱՅՆ ՀՐԱՇԱԼԻ ՀՐԱՇՔԸ, ՈՐ ՈՂՋ ԳՅՈՒՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԷԻՆ, ԲԱՑԻ ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԱՅԳՈՒՑ, ՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՎ` ՕՐՀՆԵԼ ԷՐ ՏՎԵԼ ԻՐ ԱՅԳԻՆ: Հեռուստացույցով էլ ցույց տվեցին այդ այգիների ՀՐԱՇԱԼԻ տարբերությունները:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՒՍ ՄԻ ԲԱՆԱՎՈՐ ԱՅԳԻ Է, աղոթենք` այնպիսի իշխանություններ ունենալ, որ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՈՎ ՕՐՀՆԵԼ ՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅԳԻՆ, ԵՎ,,, ԸՍՏ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՎԵՏԱՐԱՆԻ, ապստամբներին թողնելով իրենց իսկ խայտառակ ամոթների պատասխանները ճաշակելու մեջ, քանի որ հպարտացան խոնարհվել հավատալու` Աստծուն ու Նրա անբեկանելի Խոսքը, ԵՒ ՉԵՆ ԷԼ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ, ԹԵ “ՄԵՂՔ ԵՆՔ ԳՈՐԾԵԼ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԱՂՈԹԵՑԵՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄԵՆՔ ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ:
ԵՐԱՆԻ ԱՊԱՇԽԱՐՈՂԱՑ:
ՄԵՆՔ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎ ԱՊԱՇԽԱՐՈՒՄ Է ԽՈՍՔՈՎ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ: