09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ամբաստանյալը տեղափոխվեց հիվանդանոց․ նիստը հետաձգվեց/տեսանյութ/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Սասնա ծռեր 14-ի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդմիջումից վերադառնալուց հետո հայտնեց, որ ամբաստանյալ Խաչատուր Գիշյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, այդ իսկ պատճառով էլ դատական նիստը պետք է հետաձգվի։

Ամբաստանյալ Սմբատ Այվազյանը խոսքի իրավունք խնդրեց եւ ասաց, որ առանց ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի, ինչպես նաեւ որոշ պաշտպանների բացակայությամբ դատավորը կարող է դատական նիստը շարունակել, սակայն մեկ ամբաստանյալի բացակայության պայմաններում հետաձգում է նիստը։

Սակայն դատավորը որոշեց չլսել ամբաստանյալին ու արհամարհանքով հեռացավ դահլիճից։

Նշենք, որ ամբաստանյալների հարազատներն անընդհատ բղավում էին՝ Սասնա Ծռեր, եւ Ամոթ դատավորին։

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 19-ին։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ