01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Հրազդանի կիրճում․ կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Nissan Skyline մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) և Toyota Scion մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. ծնված Դ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Հրազդանի կիրճը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Scion մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ղ. Ղ.-ը հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ