27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանը դիվանագիտական լեզուն լավ չի հասկանում»

Ինչպես արդեն հայտնել ենք,  հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ: 
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝    ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ամեն դեպքում, ցանկացած դիվանագիտական քայլ, բանակցություն շատ ավելի լավ տարբերակ է, քան պատերազմը: Հայկական կողմը, միանշանակ, նախընտրում է կոնֆլիկտը կարգավորել դիվանագիտական ճանապարհներով: Բայց, այդուամենայնիվ, մի բան հաստատ է՝ Ադրբեջանը դիվանագիտական լեզուն լավ չի հասկանում և փորձում է սահմանային վարվածության, բախումների միջոցով ինչ-որ հարցեր լուծել: Ադրբեջանն ունի սկզբունքներ, որոնքցից ուղղակի հրժարվել չի ուզում: Այո, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»:

 Սամվել Նիկոյանը շեշտեց՝ դրական քայլ է համարում այսպիսի ֆորմատով հանդիպումները, քանի որ նման հանդիպումները կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու բաղադրիչ է: 
«Ադսրբեջանը արդեն հասկացել է ՝ Հայաստանին ու Արցախին զինուժով վախեցնել հնարավոր չէ: Նրանք իրենց ժողովրդի համար միֆ էին ստեղծել՝ ինր ադրբեջանական բանակին Արցախն ու Հայաստանը չեն կարող կոտրել, բայց փաստերը ցույց են տալիս՝ դա ամենևին այդպես  չէ: Ադրբեջանի ժողովուրդն էլ,  իշխանություններն էլ և նույնիսկ միջազգային հանրությունը հասկացել են՝ ՀՀ-ն ու Արցախը հարկ եղած դեպքում կարող են հուժկու ու ադեկվատ պատասխան տալ Ադրբեջանին», – նշեց Սամվել Նիկոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ