27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2017

Քննարկվել է «դարանակալող» ոստիկանների հետ կապված հարցը

Հանրային խորհրդում հուլիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ճանապարհային ոստիկանությանն ու երթեւեկության կազմակերպման խնդիրները մայրաքաղաքում ու մարզերում: ՀԽ-ից   հայտնում են, որ հարցի քննարկմանը հրավիրված են եղել մասնակցելու նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Հովիկ Սարգսյանը, ՃՈ տեսանկարահանող եւ լուսանկարահանող խախտումների արձանագրման վարչության […]

Իրականում ստվերային գրաքննություն ունենք. պատգամավոր

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց մարզային հեռուստաընկերությունների թվայնացումից. «Ինչ-որ լուծում ունե՞ք մարզային հեռուստաընկերությունների թվայնացման համար։ Ի՞նչ է արվում մասնավոր մուլտիպլեքսի ուղղությամբ, որը բավականին թանկ է։ 10 մարզային հեռուստաընկերություններ են, ինչպե՞ս աջակցենք նրանց, որ շարունակեն մեդիաբազմազանություն ապահովել»: Գագիկ Բունիաթյանը նշեց, որ այս տարի էլ են մուլտիպլեքսի մրցույթ հայտարարելու. «Հուսով ենք, որ […]

«Մենք փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը»

«Բոլոր հայերը  ցանկանում են էներգետիկ ոլորտում անկախ լինել, սակայն ժամանակն է, որ այս ուղղությամբ ներդրումներ կատարվեն», – այսօր  Երեւանում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառների բացման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է եւ հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար»,-ընդգծել է Սվիտալսկին՝ հավելելով, որ ԵՄ-ի համար […]

Հոգևոր հաղորդումները պետք է շատ լինեն, եղածներն էլ ուշ ժամի են ցուցադրվում. Շարմազանով

«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ սերիալներին: Նա հետաքրքրվեց՝ ինչու լավ, բարի կերպարներ չկան. «Սցենար գրողներին կանչեք ու ասեք, որ բարություն սերմանեն, մեր հասարակության մեջ առանց այն էլ նեգատիվը շատ է։ Ես չեմ ասում, որ ինձ ցույց տվեք, կամ, ի վերջո, պարոն Մարուքյանին ցույց տվեք «Լուսավոր […]

Ավելի, քան 217 մլն դրամ է ծախսվել 25 էջ թարգմանության համար

Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականին իրականացված ստուգումների արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր. այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը` ներկայացնելով 2016թ. տարեկան հաշվետվությունը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց տալու ժամանակ ասաց. «Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին […]

ՄԱԿ-ը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», – ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ: ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը. «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, […]

Իրեն էլ կհալածեն. 90 ամյա երգիծաբանի ցավը/տեսանյութ/

Երգիծաբան, ասմունքող, բանաստեղծ  Հրանտ Ղազարյանը (Հորիզոն) նշում է ծննդյան 90 ամյակը: Երգիծաբանը կատակում է՝  երկրորդ երիտասարդության շրջանն է սկսում իր համար: Հրանտ-Հորիզոնի  ընկերը՝ երգիծաբան, ծաղրանկարիչ Գուրգեն Բալայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց երգիծաբանի անցած ուղին և նշեց, որ երգիծաբանը լավագույնս նմանակել է Հովհաննես Շիրազին: Վերջինս լսելով այդ նմանակումները ասել է.» Էդոր ասեք, թող քիչ […]

Սա պատերազմի նախապատրաստություն չէ․ քաղաքագետ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էսկալացիան սպասելի էր: Սպասելի էր, որ ադրբեջանցիները պետք է կրակեին, և ամենևին առաջին անգամ չէ, որ այդ երկիրը վտանգում է խաղաղ բնակչությանը: Լրագրողների հետ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, որոշում է կայացրել ժամանակ առ ժամանակ նման գործողությունների դիմել: Միաժամանակ, […]

Օձը մտել է քոլեջի շենք

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Բերդի պետական քոլեջում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված