27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քննարկվել է «դարանակալող» ոստիկանների հետ կապված հարցը

Հանրային խորհրդում հուլիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ճանապարհային ոստիկանությանն ու երթեւեկության կազմակերպման խնդիրները մայրաքաղաքում ու մարզերում:

ՀԽ-ից   հայտնում են, որ հարցի քննարկմանը հրավիրված են եղել մասնակցելու նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Հովիկ Սարգսյանը, ՃՈ տեսանկարահանող եւ լուսանկարահանող խախտումների արձանագրման վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ ՃՈ իրավաբանական ծառայության ղեկավար, գնդապետ Արման Չիլինգարյանը:

ՀԽ անդամ Արթուր Գրիգորյանը ներկայացրել է ճանապարհային ոստիկանության համակարգին առնչվող այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք բարձրաձայնում է հասարակությունը, մասնավորապես՝ Երեւանում եւ մարզերում ճանապարհային նշանների վիճակը, ոչ արդյունավետ տեղադրվածությունը, արհեստական խոչընդոտների (այսպես կոչված «պառկած ոստիկանների») տեղադրման չափորոշիչները՝ հաճախ անօրինական ձեւով կառուցված, որոնք մշտապես խնդիրներ են ստեղծում վարորդների համար, որոշ ավտոմեքենաների վրա տեղադրված քսենոնային լամպերի հարցը, ինչն անթույլատրելի է եւ վտանգավոր երթեւեկության համար, մայրուղիներում բնակավայրերի ցուցանակների ոչ ճիշտ վայրում տեղադրված լինելու հարցը, ՃՈ աշխատակիցների՝ հատկապես մայրուղիներում ծառայություն կրելու խնդիրները, երբ վերջիններս «թաքնվում» են՝ փորձելով «դարանակալել» վարորդին, ոչ հարմար վայրերում կարմիր նշագծումների առկայությունը, ինչը խոչընդոտում է երթեւեկությանը, ասֆալտի նշագծումների վատ վիճակը, լուսացույցների հետ կապված խնդիրները, խցանումների պատճառներն ու դրանց լուծման ուղիները եւ այլ հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ