14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իրականում ստվերային գրաքննություն ունենք. պատգամավոր

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց մարզային հեռուստաընկերությունների թվայնացումից. «Ինչ-որ լուծում ունե՞ք մարզային հեռուստաընկերությունների թվայնացման համար։ Ի՞նչ է արվում մասնավոր մուլտիպլեքսի ուղղությամբ, որը բավականին թանկ է։ 10 մարզային հեռուստաընկերություններ են, ինչպե՞ս աջակցենք նրանց, որ շարունակեն մեդիաբազմազանություն ապահովել»:

Գագիկ Բունիաթյանը նշեց, որ այս տարի էլ են մուլտիպլեքսի մրցույթ հայտարարելու. «Հուսով ենք, որ առաջարկներ կլինեն։ Քննարկումները չեն դադարում, փորձում ենք լուծումներ գտնել»։

 Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց հեռուստառադիոդաշտի ռազմավարական նպատակներից. «Այն որոշակի ազդեցության ձև է, մինչդեռ մենք այսօր չունենք վերկուսակցական, վերխմբային նպատակներով հեռուստաընկերություն։ Ի՞նչ արդյունք ենք ուզում ստանալ այսպիսով»։

 Գագիկ Բունիաթյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենց հանձնաժողովը նման հարցերով չի զբաղվում. «Դրանց լուծումների համար կան այլ ֆորմատներ»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ասում ենք` գրաքննություն չկա մեր երկրում, սակայն իրականում ստվերային գրաքննություն ունենք»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ