15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», – ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը.

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ