14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ավելի, քան 217 մլն դրամ է ծախսվել 25 էջ թարգմանության համար

Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականին իրականացված ստուգումների արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր. այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը` ներկայացնելով 2016թ. տարեկան հաշվետվությունը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հարց տալու ժամանակ ասաց. «Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին առանց աղմկահարույց բացահայտումների է եղել։ Սակայն թերթելով ձեր հաշվետվությունը` այնտեղ կարդացի, որ ավելի, քան 217 մլն դրամ է ծախսել մի գերատեսչություն` 25 էջ թարգմանության համար։

Ես հասկանում եմ, որ միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը այդքան բարձր, սակայն որքա՞նով է դա նորմալ ՎՊ տեսանկյունից»: ՎՊ նախագահը պատասխանեց. «Այս ամբիոնից ավելի լուրջ խնդիրներ ու երեւութական հարցեր պետք է բարձրացվեն»:

ՎՊ հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ