27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2017

«Քաղաքական կոռուպցիան լրջորեն վնասում է միջազգային կազմակերպությունների հեղինակությանը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»: Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների […]

Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրեսը. Ահազանգ/տեսանյութ/

 «Օգոստոս –սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրեսը և չի բացառվում, որ «Եհովայի վկաններ» աղանդի  վարչական ղեկավարությունը Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան»,-այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը նշեց, որ Ռուսաստանի դաշնությունը օրերս՝ Ռուսաստանում «Եհովայի վկաններ» աղանդի գործնեությունը արգելող օրենք է ընդունել: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում գրեթե բոլոր բանուկ […]

Դասալիքներն էսօր մենք ենք դարձել. Միքայելյանը՝ բանակում չծառայածներին

«Ես առաջինն եմ արձագանքել «Սասնա ծռեր»-ի գործողություններին: Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:  Ինչ վերաբերում է այն փաստին, որ նախկին և ներկա պաշտոնյանների մեծ մասի որդիները չեն ծառայել բանակում՝ կամ հիվանդության պատճառով, […]

Օրը կգա բարին հետը. Շարմազանովը՝ վարչապետից (տեսանյութ)

2018 թվականին վարչապետը կլինի նա, ում կորոշի քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը. այսօր լրագրողների հետ զրուցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: «Անկախ վարչապետի անձից դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, […]

Մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:  Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է […]

Հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Հուլիսի  5-ին՝ ժամը 11:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում   կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:    ԹԵՄԱ՝    ՀՀ  կառավարության նոր ծրագրի   շրջանակում ՏՏ ոլորտում սպասվող բարեփոխումները:   Հուլիսի  5-ին՝ ժամը 11:30-ին,  «Հենարան» մամուլի ակումբում   կհյուրընկալվի սահմանդրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը: ԹԵՄԱ՝  հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը. սահմանադրությունը երկրի կառավարման եւ անվտանգության  իրավական երաշխիք: […]

Պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառեց։ Այնուհետեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ինքը չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իր պաշտպանյալն իրեն նման լիազորություն չի տվել: Ի պատասխան՝ դատավորը նշեց, որ նա իրավասու չէ հեռանալու նիստերի դահլիճից առանց դատարանի թույլտվության: «Եթե դուք […]

Մենք հեղափոխականներ չենք. Սասուն Միքայելյան

«Իմ էությամբ ես զինվոր եմ, պատրաստ եմ պայքարի, որ այս ժողովրդին այս իրավիճակին դուրս բերենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ընդդիմության միավորումից: Նա նշեց, որ մշտապես այս տարիների ընթացքում փորձեր են արվել, սակայն եթե չկա գաղափարական հենք, ապա դա անհաջողության է դատապարտված: «Մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց […]

Կարող է՝ վատ երազ է տեսել, չգիտեմ. Ս. Միքայելյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Հայաստանում թավշյա հեղափոխություն կլինի, անհրաժեշտ է ժողովրդի մոբիլիզացիան»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Հարցին, թե հավանական համարում եք, որ 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, Միքայելյանը նշեց, թե հավանական է համարում: «Թավշյա հեղափոխություն անպայման պետք է լինի, բայց հիմքեր պետք է ստեղծվեն դրա համար, իսկ 2018 թվականին ես համոզված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված