08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք հեղափոխականներ չենք. Սասուն Միքայելյան

«Իմ էությամբ ես զինվոր եմ, պատրաստ եմ պայքարի, որ այս ժողովրդին այս իրավիճակին դուրս բերենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ընդդիմության միավորումից: Նա նշեց, որ մշտապես այս տարիների ընթացքում փորձեր են արվել, սակայն եթե չկա գաղափարական հենք, ապա դա անհաջողության է դատապարտված: «Մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց անձնական հարցերը լուծել, դիվիդենտներ շահել»,-նկատեց նա՝ հավելելով, որ իրենց դաշինքում արժեհամակարգ է ձևավորվել:

Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիրների, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հնչած քննադատություններին, թե «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքն ընտրություններից հետո փողոց դուրս չեկան, նա նշեց. «Դա ձևական բան է: Ինքը դուրս եկա՞վ փողոց: Մենք մեր գործն ենք անում, մեր մասին ինչ ասես, որ չասացին, որ իշխանության պրոյեկտն ենք և այլն: Դե եթե կար նման բան, թող մեկը ասեր, փաստեր բերեն»:

Դիտարկմանը, թե այն, որ «Ելքից» հայտարարել են, որ ընտրությունները լեգիտիմ էին, քննադատության առիթ հանդիսացավ, Սասուն Միքայելյանն արձագանքեց, թե «Ելքը» նման բան չի ասել: Երբ լրագրողները հիշեցրին, որ դաշինքի անդամներ Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն էին նման հայտարարություններ արել, պատգամավորը շեշտեց. «Ես հերքում եմ, չգիտեմ՝ ինչ են ասել, բայց հնարավոր չի, որ նման բան ասած լինեն, իհարկե, լեգիտիմ չեն եղել: Իրանք էնպես են սարքել, որ արտաքնապես լեգիտիմ լինեն, բայց լեգիտիմ չէին»:

Հարցին, թե հեղափոխության տանելու պլան ունի «Ելքը», նա պատասխանեց. «Մենք հեղափոխականներ չենք, բայց իրավիճակից ելք պիտի գտնենք, դուրս գանք: Մեր ծրագրում գրված է, որ իրավիճակից ելնելով կարող են տարբեր ելքեր լինել»:

Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենք իրենց պայքարը տարել են, ժողովրդին ասել են, որ նրանց տված ձայները պահպանելու են, հիմա էլ այդ իրավունքն են պահպանում: «Այսօր Ազգային ժողովում անում ենք այն, ինչ խոստացել ենք, մենք մեր սկզբունքներից չենք հրաժարավում»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ