28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օրը կգա բարին հետը. Շարմազանովը՝ վարչապետից (տեսանյութ)

2018 թվականին վարչապետը կլինի նա, ում կորոշի քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը. այսօր լրագրողների հետ զրուցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության փոփոխությամբ Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր է, իսկ այս համակարգում վարչապետին ընտրում է պառլամենտի մեծամասնությունը: «Անկախ վարչապետի անձից դա այդպես է: Սա ոչ թե իմ կամ որևէ մեկի ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է»,-հավելեց նա:

Հարցին, թե ում կցանկանար վարչապետի պաշտոնում տեսնել ինքը Է. Շարմազանովը, նա պատասխանեց. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, էլի եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, որ օրը կգա բարին հետը, դանդաղ շտապեք: Հիմա մեր օրակարգում 2018 թվականի Կառավարության փոփոխության հարց չկա»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ