09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Պաշտպանը լքեց նիստերի դահլիճը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառեց։

Այնուհետեւ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ինքը չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իր պաշտպանյալն իրեն նման լիազորություն չի տվել: Ի պատասխան՝ դատավորը նշեց, որ նա իրավասու չէ հեռանալու նիստերի դահլիճից առանց դատարանի թույլտվության:

«Եթե դուք հեռանաք, դատարանը կարձանագրի, որ 3 անգամ անընդմեջ նիստին չեք մասնակցել, դրա իրավական հետեւանքները դուք հասկանում եք»,- ասաց դատավորը:

Սակայն Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ ինքը լքում է նիստերի դահլիճը, իսկ դատավորն ընդմիջում հայտարարեց։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ