10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեֆիլյանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:

Դատարանը պաշտպանին պատասխանատվության ենթարկելու պահանջով կդիմի Փաստաբանների պալատին: Նշենք, որ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ դատարանը նախորդ նիստին էլ էր սանկցիա կիրառել, քանի որ Սեֆիլյանին հեռացնելուց հետո նիստերի դահլիճից նաեւ պաշտպանն էր հեռացել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ