06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2017

Երկրաշարժ. Էպիկենտրոնը՝ Գյումրին

Այսօր ժամը 10.24 երկրաշարժ է գրանցվել Գյումրիում: Գրեթե բոլոր գյումրեցիները զգացել են երկրաշարժը, տագնապած լքել բնակարանները: Ինչպես տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսայինծառայությունը երկրաշարժի էպիկենտրոնը Գյումրիում է եղել, 25 կմ խորությամբ: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Գյումրեցիների զգացել են 4 բալ ուժգնությամբ, երկրաշարժը զգացվել է նաև Աշոցքում, 3 բալի չափով, Արթիկում քչերն են զգացել: Վանաձորում […]

Գյուղացուն ջուր տա՞լ, թե՞ 30 հազար բնակչի թողնել առանց ջուր

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում հստակ ձևակերպել իր ասելիքը, որպեսզի բնապահպաններն էլ վստահեն կառավարությանը: Այսօր ԱԺ-ում  Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագծի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հիմնական զեկուցողին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին, նկատեց, թե պետք […]

Դարձյալ վտանգվա՞ծ. 168 Ժամ

Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, այդ իսկ պատճառով Ռուսաստանի կողմից նետված ցանկացած քար աշխատելու է հենց հակառուսական տրամադրվածությունների ուժգնացման ուղղությամբ: Ընդհակառակը՝ 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, […]

Ծրագրերը չիրականացնելու դեպքում Սևան-Հրազդան համակարգում 50 մլն խմ ջրի դիֆիցիտ կլինի

Սևան Հրազդան ջրառի իշխման տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում 17 մլն խմ-ով ոռոգման քանակը պակաս է, իսկ Հրազդան գետի ջրատվությունը պակաս է 47 մլն խմ-ով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու […]

Աբսուրդները շատ են. 7-8 բնապահպան ԱԺ-ի դիմաց է (տեսանյութ)

Մինչ Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, բնապահպանները շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նախագծով  նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր […]

Ուշադրություն․ եղանակային ռեկորդ

Ուշադրություն Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: […]

ՌԴ-ում հայերով լի նավակ է շրջվել․ երկու եղբայրներն իրենց երեխաների հետ մահացել են /տեսանյութ/

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում դժբախտ պատահարի արդյունքում հայեր են մահացել։ 9 հոգի նավակով դուրս են եկել զբոսանքի՝ Մաքսիմկա լճում, սակայն նավակը շրջվել է, հայտնում է “Россия 24”-ը։ Ողբերգական պատահարի հետևանքով հայ եղբայրներ ու իրենց երեխաներն են մահացել՝ 7 հոգի։ Նավակը երբ շրջվել է, ափին գտնվող եղբայրները նետվել են ջուրը՝ նրանց օգնելու համար, սակայն ցավոք նրանք եւս […]

3 ժամում կքննարկեն Սևանի հարցը

Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է գումարվել Կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:  ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի